Հրաժարականները տեսականորեն կարող են կապված լինել ՀԷՑ–ի շուրջ ստեղծված իրավիճակին․քաղաքագետ

Sputnik
Նախօրեին գրեթե միաժամանակ պաշտոնից ազատվելու դիմումներ ներկայացրեցին էներգետիկայի ոլորտի հետ առնչություն ունեցող պաշտոնյաներ․ դիմում գրեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը, որն այդ պաշտոնում էր արդեն մոտ 5 տարի, այնուհետև՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը, որը մինչև փոխնախարար դառնալը պաշտոններ է զբաղեցրել ՀԷՑ-ում, «Տաշիր Գրուպ»-ում և «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր»–ում։
Մամուլը գրեց, որ այս ազատումները պայմանավորված են էլեկտրաէներգիայի մատակարարման խնդիրներով և այդ մասին Ազգային Ժողովում կայացած լսումներով:
Քաղաքագետ Հրանտ Միքայելյանի կարծիքով` շատ ավելի հավանական է, որ պաշտոնյաներն աշխատանքից ազատվել են ոչ թե էլեկտրաէներգիայի մատակարարման որակի, այլ գնի պատճառով։