Ուկրաինայի զինված ուժերը մեկ օրում մոտ 100 արկ են արձակել Բելգորոդի մարզի ուղղությամբ

Մեկ օրում անօդաչու թռչող սարքերի 44 հարձակում է իրականացվել, նշել է մարզի ղեկավարը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի – Sputnik. Վերջին 24 ժամվա ընթացքում ուկրաինացի զինվորականները մոտ հարյուր արկ են արձակել Բելգորոդի մարզի ուղղությամբ, ինչի հետևանքով երեք մարդ է վիրավորվել։ Այս մասին հայտնել է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։
Մարզպետի խոսքով՝ անցած օրվա ընթացքում ուկրաինական զորքերը մարզի 9 շրջաններում 33 բնակավայր են գնդակոծել։ Արձակվել է 98 արկ, գրանցվել է անօդաչու թռչող սարքերի 44 հարձակում։ Մեկ տղամարդ և17-ամյա աղջիկ հոսպիտալացվել են, ևս մեկ տղամարդ ամբուլատոր բուժում է ստանալու։
Հաշվետու ժամանակահատվածում տարբեր վնասներ են կրել երկու բազմաբնակարան շենքերի 27 բնակարան, 13 սեփական տուն, երկու վարչական շենք, մեկ խանութ, սոցիալական օբյեկտ, 94 ավտոմեքենա, արտադրամաս և գյուղատնտեսական նշանակության տարածք։
2022 թվականի ապրիլի 11-ից Բելգորոդի մարզի ողջ տարածքում ահաբեկչական վտանգի բարձր (դեղին) մակարդակ է սահմանվել։ Ռեժիմի ներդրման անհրաժեշտությունը պայմանավորված է ուկրաինա-ռուսական սահմանին իրավիճակի սրացմամբ և սահմանամերձ շրջաններում ուկրաինացի զինվորականների ակտիվությամբ։ Բելգորոդի մարզի հետ Ուկրաինայի սահմանի երկարությունը 350 կմ է։
Հիշեցնենք, որ ուկրաինական զորքերը պարբերաբար գնդակոծում և տարբեր միջոցներով, այդ թվում՝ ԱԹՍ-ներով, գրոհում են ՌԴ սահմանամերձ տարածքները, մասնավորապես ՝ Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը: