ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի - Sputnik. Ռուսաստանում բնական գազի արդյունահանումը 2024 թվականի հունվար-օգոստոսին 2023 թվականի նույն ամիսների համեմատ աճել է 9%-ով։ Այս մասին ասվում է Եվրասիական զարգացման բանկի հետազոտության մեջ։
Բացարձակ թվերով արդյունահանման ծավալը հասել է 448 մլրդ խորանարդ մետրի։ Արդյունահանման ավելացմանը նպաստել է Չինաստան, Եվրոպա և Ուզբեկստան մատակարարումների ավելացումը, ինչպես նաև ներքին սպառման աճը:
Մասնավորապես, 2024 թվականի հունվար-օգոստոս ամիսներին Ղազախստանի տարածքով Ռուսաստանից Ուզբեկստան գազի տարանցումը կազմել է 3,5 միլիարդ խորանարդ մետր, ինչը գրեթե 3 անգամ ավելի է, քան ամբողջ 2023 թվականին: Հեռանկարում Ղազախստանի տարածքով ռուսական գազը կարող է մատակարարվել նաև Ղրղզստան։