ՌԴ ԶՈւ–ն վերահսկողության տակ վերցրել ԴԺՀ–ի Օստրովսկոյե բնակավայրը. ՊՆ

Նշվում է նաև, որ ԴԺՀ–ում ազատագրվել է Զոլոտայա Նիվա բնակավայրը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի – Sputnik. Ռուսական զորքերի «Հարավային» ստորաբաժանումներն ազատագրել են Դոնեցկի Օստրովսկոյե բնակավայրը։ Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ ամփոփագրում։
«Ռուսական զորքերի «Հարավային» խմբավորման հստակ գործողությունների արդյունքում ստորաբաժանումներն ազատագրել են Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Ժելաննոյե Վտորոյե և Օստրովսկոյե բնակավայրերը»,– ասված է հաղորդագրությունում։
Նշվում է նաև, որ «Արևելք» խմբավորման ստորաբաժանումների համակարգված գործողությունների արդյունքում էլ ազատագրվել է ԴԺՀ-ի Զոլոտայա Նիվա բնակավայրը: Հարված է հասցվել Ուկրաինայի զինված ուժերի մոտոհետևակային բրիգադի, տարածքային պաշտպանության 4 բրիգադի և ազգային գվարդիայի բրիգադի կենդանի ուժին և տեխնիկային։ Ուկրաինայի ԶՈւ գրոհային ստորաբաժանումների 10 հակագրոհ է հետ մղվել։
Ռուսաստանը ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում 2022 թվականի փետրվարի 24-ին։ Նախագահ Վլադիմիր Պուտինն այն անվանել է ի պաշտպանություն նրանց, որոնք Կիևի ռեժիմի կողմից 8 տարի շարունակ ենթարկվում են ծաղրուծանակի, ցեղասպանության: Դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։
ՌԴ ՀՕՊ–ը գիշերվա ընթացքում ուկրաինական 10 անօդաչու է խոցել 4 շրջանների երկնքում. ՊՆ