ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի – Sputnik. ՀՕՊ հերթապահ միջոցները անցած գիշերվա ընթացքում Ռոստովի, Բելգորոդի, Բրյանսկի և Կուրսկի մարզերի երկնքում 10 ուկրաինական անօդաչու են որսացել։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ–ն։
«Անցած գիշեր կանխվել է ՌԴ տարածքում գտնվող օբյեկտների ուղղությամբ ինքնաթիռատիպ ԱԹՍ-ների կիրառմամբ Կիևի ռեժիմի կողմից ահաբեկչական հարձակում իրականացնելու փորձը։ ՀՕՊ հերթապահ միջոցները ոչնչացրել են ուկրաինական 10 անօդաչու։ 4-ը՝ Ռոստովի մարզի երկնքում, 3-ը` Բելգորոդի, 2-ը` Բրյանսկի և 1-ը` Կուրսկի»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
Ռուսաստանը ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում 2022 թվականի փետրվարի 24-ին։ Նախագահ Վլադիմիր Պուտինն այն անվանել է ի պաշտպանություն նրանց, որոնք Կիևի ռեժիմի կողմից 8 տարի շարունակ ենթարկվում են ծաղրուծանակի, ցեղասպանության: Դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։