Կորպուսի հրամանատարին հեռացրել են հովանավորչությա՞ն համար. ՀՀ ՊՆ–ն պատասխանել է

ՊՆ-ն անդրադարձել է գնդապետ Սասուն Բադասյանին աշխատանքից ազատելու մասին լուրերին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանում զինծառայողների ատեստավորման գործընթացին խոչընդոտող ցանկացած փորձ վճռականորեն կկանխվի օրենքով։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը՝ մեկնաբանելով գնդապետ Սասուն Բադասյանի՝ պաշտոնանկ անելու պատճառների մասին մամուլում շրջանառվող լուրերը։
Վերջինս ղեկավարել է 5-րդ բանակային կորպուսը և օրեր առաջ ազատվել զբաղեցրած պաշտոնից։ Մամուլում տեղեկություններ են հայտնվել այն մասին, որ աշխատանքից ազատումը կապված է եղել ատեստավորման գործընթացին նրա միջամտությամբ։
Գերատեսչությունը չի մեկնաբանել հնարավոր հովանավորչության փաստը՝ հիշեցնելով, որ կա քրեական գործ, որի մեկնաբանությունը նախարարության իրավասություններից դուրս է։
Նախագահը 3-րդ բանակային կորպուսի հրամանատարին և ևս 4 անձի զինվորական կոչում է շնորհել