Ինչպես է անցկացվել Խաղաղ օվկիանոսում ՌԴ-ի և Չինաստանի նավերի առաջին համատեղ պարեկությունը

Ավարտվել է Խաղաղ օվկիանոսի հյուսիսային հատվածում Ռուսաստանի և Չինաստանի առափնյա պահակային նավերի առաջին համատեղ պարեկությունը։
Sputnik
Ռուս-չինական ծովային խումբը, որը բաղկացած է «Պետրոպավլովսկ-Կամչատսկի» և «Անադիր» սահմանապահ պահակախմբերից, ինչպես նաև ՉԺՀ առափնյա պահպանության երկու՝ «Մեյշան» և «Սյուշան» պարեկային նավերից, հատել է Ճապոնական ծովը և մտել Խաղաղ օվկիանոսի հյուսիսային մասի բաց հատվածում ձկնային ռեսուրսների պահպանման և կառավարման մասին կոնվենցիայի գործողության գոտի: Այնուհետև խումբը շարունակել էշարժվել դեպի Բերինգի ծովի ջրային տարածք և դուրս եկել Չուկոտյան ծով։
Պարեկության ընթացքում անցկացվել են անվտանգության սպառնալիքների հայտնաբերման և կանխարգելման, ջրի վրա կապի և փրկարարական վարժանքներ, որոնք ցուցադրել են անձնակազմերի պատրաստվածության բարձր մակարդակը:
1 / 8

Ավարտվել է Ռուսաստանի և Չինաստանի առափնյա պահակային նավերի առաջին համատեղ պարեկությունը

2 / 8

Պարեկությունը տեղի է ունեցել Խաղաղ օվկիանոսի հյուսիսային հատվածում

3 / 8

Պարեկության ընթացքում անցկացվել են անվտանգության սպառնալիքների հայտնաբերման և կանխման վարժանքներ

4 / 8

Վարժանքները ցուցադրել են անձնակազմի պատրաստվածության բարձր մակարդակը

5 / 8

Ռուսական կողմից զորավարժություններին մասնակցել են «Պետրոպավլովսկ-Կամչատսկի» և «Անադիր» սահմանապահ պահակային նավերը

6 / 8

Չինական կողմից վարժանքներին մասնակցել են առափնյա պահպանության պարեկային «Մեյշան» և «Սյուշան» նավերը

7 / 8

Պարեկությունը ՌԴ ԱԴԾ Սահմանապահ ծառայության և ՉԺՀ առափնյա պահպանության 2024-2026 թվականների համագործակցության պլանի մասն է

8 / 8

Զորավարժություններն ուղղված են երկու երկրների միջև անվտանգության և բարիդրացիական հարաբերությունների ամրապնդմանը