ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի պատվիրակությունը մասնակցել է ԱՊՀ երկրների առաջին մանկական Դելփյան խաղերին, որը կայացել է Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
Նշվում է, որ երեխաները Դելփյան խաղերին մասնակցել են դասական, ազգային և ժամանակակից արվեստի տեսակների 11 անվանակարգում:
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Հայկական ազգային Դելփյան կոմիտեի մասնագիտական ընտրությամբ Հայաստանից 53 մասնակից է մասնակցել։ Ընդհանուրր առմամբ խաղերին մասնակցել է 7-14 տարեկան շուրջ 500 պատանի: Միջազգային ժյուրիի կազմում ընդգրկված են եղել մշակույթի և արվեստի 30 գործիչ:
ՀՀ ներկայացուցիչներից ոսկե մեդալակիր են դարձել Հայկ Դանոյանը (դաշնամուր, 7-9 տարեկան), Մարի Վարդանյանը (ժողովրդական նվագարաններ, 9-14 տարեկան), «Պրոֆ արտ» պարային ստուդիան (ժողովրդական պար, 7-10 տարեկան): Արծաթե մեդալի է արժանացել Հայկ Ջուլհակյանը (դաշնամուր, 10-13 տարեկան), բրոնզե մեդալի՝ Մարիա Ղուկասյանը (կերպարվեստ, 7-9 տարեկան): Հատուկ մրցանակային դիպլոմ է ստացել «Պրոֆ արտ» պարային ստուդիան (ժողովրդական պար, 11-14 տարեկան):
Հայաստանը մանկական Դելփյան խաղերում 5 մեդալ և 1 հատուկ մրցանակ է ստացել
© Photo : official site of MESCS of AR
Հայաստանը մանկական Դելփյան խաղերում 5 մեդալ և 1 հատուկ մրցանակ է ստացել
© Photo : official site of MESCS of AR