Հայաստանը դատապարտում է ՑԱԽԱԼ–ի հարձակումը Լիբանանում ՄԱԿ կենտրոնակայանի վրա

UNIFIL-ի կենտրոնակայանին է վստահված կայունութան ամրապնդումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԳՆ–ն դատապարտում է Լիբանանում գտնվող ՄԱԿ–ի կենտրոնականայանի վրա հարձակումը։ Տեղեկությունը X–ում հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։
Նշենք, որ հոկտեմբերի 10-իրն իսրայելցի զինվորականները գնդակոծել են Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահների կենտրոնակայանի (UNIFIL) Ռաս-էն-Նակուրա հրվանդանի տարածքում գտնվող օբյեկտը:
«Հայաստանը, որպես UNIFIL-ին (ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերը Լիբանանում) աջակցող երկիր, խստորեն դատապարտում է UNIFIL-ի կենտրոնակայանի վրա հարձակում, որին վստահված է ամրապնդել կայունությունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերին համապատասխան»,– ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ դիտաշտարակին հարված է հասցվել «Merkava» տանկից, ինչի հետևանքով տուժել են երկու խաղաղապահներ: Նրանք աննշան վնասվածքներ են ստացել, սակայն հոսպիտալացվել են։
Բացի այդ, իսրայելական ուժերը հարձակվել են բունկերի վրա, որտեղ պատսպարվել էին խաղաղապահները։ Գնդակոծությունից վնասվել է թաքստոցի մուտքը, ինչպես նաև մեքենաներն ու կապի համակարգերը։ ՄԱԿ-ի զինծառայողները օբյեկտի վրա իսրայելական անօդաչու թռչող սարք են նկատել։ Ավելի վաղ ՑԱԽԱԼ-ը շարքից հանել էր նաև ՄԱԿ-ի օբյեկտներից մեկում տեղադրված տեսախցիկները, իսկ մյուսում՝ խախտել կապի միջոցների աշխատանքը: