ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանը ևս աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Նարեկ Տերյան. Արխիվային լուսանկար
2 օրում արդեն 3 պաշտոնյա է աշխատանքից ազատման դիմում ներկայացրել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանը ևս աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին էկոնոմիկայի նախարարությունից։
Նարեկ Տերյանը ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ է նշանակվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2021 թ. ապրիլի 16–ի որոշմամբ։
Հիշեցնենք, որ լրատվամիջոցները գրել էին, որ «Ռիդ» ընկերության «Արագած» ներդրումային ծրագրի հաստատումից 2 ամիս անց Նարեկ Տերյանի կինը` Յուլիա Տերյանը, աշխատանքի է անցել այդ ընկերությունում։ Այս մասին է վկայում Նարեկ Տերյանի նախորդ տարվա եկամուտների ու ծախսերի հայտարարագիրը։
Փորձագետները սա ակնհայտ շահերի բախում են համարում, քանի որ Տերյանը «Արագած» ներդրումային ծրագրի համակարգողն է և իր որոշիչ ձայնն է ունեցել ծրագրի հաստատման հարցում։
Երեկ հայտնի դարձավ, որ աշխատանքից ազատման դիմումներ են ներկայացրել ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը և ՏԿԵ փոխնախարար Հակոբ Վարդանյանը։