ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի – Sputnik. ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանի կալանքը փոխարինվեց տնային կալանքով։ Այս մասին քիչ առաջ հայտարարեց Երևան քաղաքի դատարանի դատավոր Մասիս Մելքոնյանը։
Դատարանը սահմանեց նաև 2 մլն դրամ գրավ։
Հիշեցնենք` հունիսի 16-ին հայտնի դարձավ, որ Գերասիմ Վարդանյանը 2 ամսով կալանավորվել է։
Նա ներգրավված է քրեական վարույթներից մեկում և մեղադրվում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցներին նյութապես շահագրգռելու մեջ։ ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ 2 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ակցիայի մասնակիցներին գումար տալու համար։