Ձերբակալել են Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի կրտսեր որդուն

Սամվել Բալասանյանը. Արխիվային լուսանկար
Բալասանյանը ձերբակալվել է կոռուպցիոն գործի շրջանակում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի – Sputnik. «Զվարթնոց» օդանավակայանում գիշերը ձերբակալել են Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի կրտսեր որդուն՝ Խաչատուր Բալասանյանին։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։
«Խոսքը կոռուպցիոն բնույթի գործողությունների վերաբերյալ քրեական գործի մասին է, որը վերաբերում է Խաչատուր Բալասանյանին ու նրա մերձավորին»,–հայտնեցին քննչականից։
ArmLur.am-ը գրում է, որ նա երկրից գնում էր արտերկրում բուժվող հոր մոտ։
Նշենք, որ 2023 թ. տարեվերջին հայտնի դարձավ, որ ՀՀ դատախազությունը քրեական վարույթ է սկսել Խաչատուր Բալասանյանի նկատմամբ։
Դատախազությունը պահանջում էր Գյումրի քաղաքի Սև բերդի հարևանությամբ` Ղարսի խճուղի 2/7 հասցեում գտնվող հողերում Խաչատուր Բալասանյանին պատկանող հողերի հետ կապված հետ վերացնել ավագանու, քաղաքապետի այն որոշումները, որոնցով օտարվել են այս հողերը։ Ըստ դատախազության՝ այդ հողամասերը հատուկ նշանակության էին և չէին կարող օտարվել։