ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի – Sputnik. Աշխաբադում հոկտեմբերի 12-ին կներկայացվի թուրքմեն բանաստեղծ Մաղթումգուլի Ֆրագիի ստեղծագործությունների հայերեն թարգմանությունը։ Այս մասին հայտնել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը` ելույթ ունենալով «Ժամանակների և քաղաքակրթությունների փոխկապակցվածությունը խաղաղության և զարգացման հիմքն է» ֆորումին։
Ֆրագին անջնջելի հետք է թողել տարածաշրջանի մշակութային ժառանգության, Թուրքմենստանի գրական ու ազգային ինքնության վրա, իսկ նրա գաղափարները շարունակում են ոգեշնչել սերունդներին։
«Ֆրագիի ուղերձները՝ հումանիզմով և համամարդկային արժեքներով, շարունակում են արդիական մնալ։ Աննախադեպ մարտահրավերների և նոր սպառնալիքների բախվող մարդկությունը պետք է անսա դրանց այսօր ինչպես երբևէ», - ասել է Հայաստանի նախագահը:
Խաչատուրյանը երախտագիտություն է հայտնել ֆորումին հրավիրվելու համար, նշելով, որ այն կառուցողական երկխոսությանլավ հարթակ է։
Մաղթումգուլի Ֆրագին թուրքմեն բանաստեղծ է, փիլիսոփա, թուրքմենական գրականության դասական։ Նա զգալիորեն փոխել է թուրքմենական բանաստեղծական լեզուն՝ այն մոտեցնելով ժողովրդական խոսքին։ Ֆրագին նաև հրաժարվել է թուրքմենական գրականության համար ավանդական արաբ-պարսկական տաղաչափությունից` փոխարինելով այն վանկային համակարգով։