Արդեն պաշտոնական. ՏԿԵ փոխնախարար Հակոբ Վարդանյանը ազատման դիմում է ներկայացրել

ՏԿԵ փոխնախարար Հակոբ Վարդանյանը
Հակոբ Վարդանյանը փոխնախարար էր նշանակվել 2018թ. հունիսին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ տարածքային կառավարման նախարարությունից Sputnik Արմենիային հաստատեցին լուրը, որ փոխնախարար Հակոբ Վարդանյանը ազատման դիմում է ներկայացրել։
Նշենք, որ նա այդ պաշտոնում էր նշանակվել 2018թ. հունիսին: Մինչ այդ բարձր պաշտոններ է զբաղեցրել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում, «Տաշիր Գրուպ»-ում և «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ում:
Ավելի վաղ մամուլը գրել էր, որ ԿԵ փոխնախարարի հրաժարականը կապ ունի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանի ազատման դիմումի հետ: ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը հրաժարականի պատճառ էր ներկայացրել երեկ` հոկտեմբերի 10–ին։
Երեկ մամուլը գրեց, որ այս բարձրաստիճան պաշտոնյաների հրաժարականների որոշումը պայմանավորված է Էլեկտրական էներգիայի մատակարարման ոլորտում առկա խնդիրների հարցով վերջերս ԱԺ-ում տեղի ունեցած լսումներով, ինչպես նաև էլեկտրաէներգետիկ ոլորտի պատասխանատուների նկատմամբ իշխանությունների խորը դժգոհությամբ և անվստահությամբ: