Ադբեջանական դատարանը երկարաձգել է Արցախի նախկին ղեկավարների կալանքի ժամկետը

Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը, Արայիկ Հարությունյանը և Ռուբեն Վարդանյանը
Արցախի նախկին ղեկավարներին լուրջ մեղադրանքներ են առաջադրվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի – Sputnik. Արցախի նախկին ղեկավարները, որոնք ապօրինի կալանավորված են Ադրբեջանում, կշարունակեն մնալ կալանքի տակ։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ըստ հաղորդագրության` երկարաձգվել է Արցախի նախկին նախագահներ Արայիկ Հարությունյանի, Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, նախկին արտգործնախարար նախարար Դավիթ Բաբայանի, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի, գեներալ Դավիթ Մանուկյանի և մյուսների կալանքի ժամկետը։
Հիշեցնենք` ադրբեջանցի սահմանապահները 2023 թվականի սեպեմբերի վերջին ձերբակալեցին Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանին, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին, Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին, ԼՂ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին, Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին։
Արցախի նախկին ղեկավարներին լուրջ մեղադրանքներ են առաջադրվել, այդ թվում՝ «պատմամշակութային հուշարձանների ոչնչացում»: