Այս գործը գցել են առաջին պատահած դատարանի գրպանը․Քոչարյան

Sputnik
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվում է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով վերսկսված դատավարությունը։
Նիստի մեկնարկին Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ ինքը մեղադրյալ չէ, և, որ եկել է դատարան՝ բարի կամք դրսևորելով։ «Քանի որ չունեմ մեղադրյալի կարգավիճակ, ապա կնստեմ ոչ թե մեղադրյալի աթոռին, այլ դահլիճի ընդհանուր հատվածում»․-պնդել է Քոչարյանը։
Պատասխանելով լրագրողի հարցին, թե՝ մտավախություն չո՞ւնի, որ իրեն նորից կկալանավորեն, Հայաստանի երկրորդ նախագահն արձագանքել է՝ կապրենք, կտեսնենք։
«Չկա մեղադրանք, չկա հոդված, այս գործը գցել են առաջին պատահած դատարանի գրպանը»․-նիստի ավարտին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Հայաստանի երկրորդ նախագահը։