Պետք է պարտադրել Ադրբեջանին կատարել միջազգային մարդասիրական իրավունքի դրույթները․Ստեփանյան

Մի քանի տասնյակ քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացրել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտ, որի նպատակը Ադրբեջանում նոյեմբերին նախանշված COP24 համաժողովին ընդառաջ Բաքվում պահվող հայ պատանդների, գերեվարված անձանց, անհետ կորածների ճակատագրերի հարցը բարձրացնելն է։
Sputnik
Ակցիայի մասնակիցներն իրենց պահանջներն ամփոփող նամակ են հանձնել ՄԱԿ-ի գրասենյակի աշխատակցին։
«Մենք պետք է այս ընթացքում պարտադրենք Ադրբեջանին կատարել միջազգային մարդասիրական իրավունքի դրույթները։ Հայաստանը պետք է առավել ակտիվ քայլեր ձեռնարկի միջազգային հարթակներում այս կարևոր հարցը բարձրաձայնելու համար»,-լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։
ՄԱԿ-ի գրասենյակի առջև Գեղամ Ստեփանյանն ընթերցել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին ուղղված նամակը, որում նշվում էր, որ միջազգային հանրությունն աչք փակեց Ադրբեջանի ՝ Արցախի 150,000 բնակչության հանդեպ կիրառած լայնածավալ ագրեսիայի վրա։