Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում ֆիզիկայի դասի ժամին ուսուցչին ԱԱԾ-ի կողմից բերման ենթարկելու դեպքից հետո աշակերտների մոտ առաջացած հոգեվիճակի, վախի, տագնապի և սթրեսի և դրանց հնարավոր հետևանքների մասին Sputnik Արմենիան զրուցել է մանկական հոգեբան Գոհար Ալավերդյանի հետ։
Նրա խոսքով, եթե կատարվածի ականատես աշակերտների մոտ երկու շաբաթվա ընթացքում նկատվեն հուզական որոշ խնդիրներ, դպրոց հաճախելու ցանկության բացակայություն, ապա ծնողներն անպայման պետք է դիմեն մասնագետի։
«Երեխաների հետ պետք է աշխատեն մասնագետները, մանկավարժներն ու ծնողները, որպեսզի նրանք պատրաստ լինեն ցանկացած իրավիճակի».-նշել է մանկական հոգեբան Գոհար Ալավերդյանը։