Ադրբեջանը Հայաստանից ստանում է այն, ինչ ցանկանում է. Հակոբյան

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում կարծիք է հայտնել, որ Սահմանադրական դատարանն իր որոշմամբ լեգիտիմացրել է իշխանության քաղաքական կուրսը։
Sputnik
Սահմանադրական դատարանի որոշումը` կապված Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի սահմանադրականության հետ սերտորեն առնչվում է Հայաստանի արտաքին քաղաքական զարգացումներին։
Ինչ վերաբերում է այս ամենի համատեքստում «Խաղաղության պայմանագրի» հնարավոր ստորագրմանը, ապա ըստ Հակոբյանի` Ադրբեջանն ամենևին էլ մտադիր չէ ստորագրել այդ փաստաթուղթը, քանի որ բոլոր հնարավոր միջոցներով Հայաստանից ստանում է այն, ինչ ցանկանում է։