ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի - Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ընդլայնել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի բոլոր քաղաքացիների համար: Իրավական ակտերի տեղեկագրում հրապարակված փոփոխված հրամանագրում այլևս չկան բացառություններ, որոնց դեպքում նախկինում պահանջում էին վիզա:
Հրամանագիրը, որը վերացնում է Վրաստանի քաղաքացիների համար 2000 թվականին սահմանված վիզային ռեժիմը, հրապարակվել էր2023 թվականի մայիսին։ Այնուամենայնիվ, վիզան դեռ անհրաժեշտ էր նրանց համար, ովքեր նախատեսում էին աշխատել Ռուսաստանում կամ գտնվել երկրի տարածքում ավելի քան 90 օր, ներառյալ՝ ուսման ժամանակահատվածը: Ներկայիս նոր փաստաթուղթը թույլ է տալիս Վրաստանի բոլոր քաղաքացիներին առանց վիզայի մուտք գործել Ռուսաստան՝ անկախ այցի նպատակներից:
Վրաստանը 2012-ին է ռուսաստանցիների համար չեղարկել վիզաները: Երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունները խզվել էին 2008 թվականին՝ Ռուսաստանի կողմից Աբխազիայի և Հարավային Օսեթիայի անկախության ճանաչումից հետո: 2019-2023թթ.գործում էր դեպի Վրաստան ռուսական ավիաընկերությունների թռիչքների տոմսերի և տուրիստական ուղեգրերի վաճառքի արգելք:
Վրաստանի ներկայիս կառավարությունն ընդունել է Միխեիլ Սաակաշվիլիի վարած արևմտամետ քաղաքականության սխալ լինելը։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է աջակցել Թբիլիսիի, Ցխինվալի և Սուխումի միջև հարաբերությունների խաղաղ կարգավորմանը: Վրաստանի իշխանություններն ընդգծել են իրավիճակի կարգավորման համար կոնկրետ քայլերի անցնելու անհրաժեշտությունը։