ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ ՄԻՊ աշխատակազմում ուսումնասիրություն է սկսվել այսօր Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում տեղի ունեցած դեպքի առնչությամբ։ Իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։
«Դեպքի առնչությամբ երեխաների իրավունքների պաշտպանության, այդ թվում՝ ցանկացած տեսակի բռնությունից զերծ մնալու, անձնական տվյալների պաշտպանության, անհրաժեշտ աջակցությունների տրամադրման և լավագույն շահի երաշխավորման հետ կապված այլ հարցերը պաշտպանի ուշադրության կենտրոնում են»,– ասված է հաղորդագրությունում։
Մանասյանը նշել է նաև պարզաբանումներ կպահանջի իրավասու պետական մարմիններից:
Հիշեցնենք` ըստ ՀՀ քննչական կոմիտեի` ուսուցչի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 201-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (անառակաբարո արարք կատարելը, որը կատարվել է վերընթաց ազգականի կամ այն անձի կողմից, որի վրա դրված է երեխայի դաստիարակության, խնամքի կամ բուժման պարտականություն)։
Ըստ տեղեկությունների` ԱԱԾ աշխատակիցները ՔԿ են տեղափոխել ֆիզիկայի ուսուցիչ Ծատուրյանին 9–րդ դասարանի աշակերտների դասաժամին։