«Միլտոն» փոթորկի հասցրած վնասը գնահատել են 75 մլրդ դոլար

Ամենամեծ վնասը հասցվել է Ֆլորիդա նահանգին, որտեղ մի քանի տասնյակ տորնադո է գրանցվել, որոնց հետևանքով հարյուրից ավելի տուն է ավերվել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի - Sputnik. «Միլտոն» փոթորիկը կարող է տասնյակ միլիարդավոր դոլարների վնաս հասցնել ԱՄՆ տնտեսությանը, հաղորդում Է Bloomberg-ը:
Ըստ Enki Research ընկերության փորձագետ Չակ Ուոթսոնի գնահատման՝ փոթորկից վնասները կկազմեն 60-75 մլրդ դոլար: Ի սկզբանե սպասվում էր, որ «Միլտոնը» կհասնի նախկինում չտեսնված 6-րդ կարգի ուժգնության, սակայն հոկտեմբերի 10-ի առավոտյան այն թուլացավ՝ հասնելով առաջին կարգի։ Այսպիսով, աղետալի սցենարը, որից վախենում էին օդերևութաբանները, չիրականացավ։
Ամենամեծ վնասը հասցվել է Ֆլորիդա նահանգին, որտեղ մի քանի տասնյակ տորնադո է գրանցվել, որոնց հետևանքով հարյուրից ավելի տուն է ավերվել: Նաև արտասովոր երևույթ է նկատվել՝ ուժեղ քամու պատճառով Տամպա ծոցում «հակադարձ փոթորկի ալիք» է առաջացել, երբ ջուրը բառացիորեն անհետացել է՝ բացելով հատակը: