Ի՞նչ է կատարվում ԱՄՆ–ում. «Միլտոն» փոթորկի հետևանքները

ԱՄՆ-ի ափերին է մոտեցել վերջին հարյուրամյակի ամենահզոր փոթորիկը՝ «Միլտոնը»։ Մարդիկ լքում են իրենց տները և այլ նահանգներ մեկնում փոթորկից փրկվելու համար:
Sputnik
Ֆլորիդա նահանգի արտակարգ իրավիճակների պետական վարչությունից հայտնում են, որ երկու մարդ է մահացել, ավերվել է ավելի քան 100 տուն, շուրջ 3 մլն մարդ զրկվել է էլեկտրականությունից։
Մեծ ավերածություններ են առաջացրել փոթորկին ուղեկցող տորնադոները։
«Որոշ կառույցներ լիովին ավերվել են, միայն հիմքերն են մնացել։ Մեքենաները շրջվում էին և հարյուրավոր մետրեր շպրտվում»,- նկարագրել է Ֆլորիդայի արևելյան ափի Սենտ Լյուսի շրջանի ոստիկանության շերիֆ Կիտ Փիրսոնը։
1 / 10

«Միլտոնը» դարձել է Ատլանտյան օվկիանոսի պատմության մեջ երրորդ ամենասրընթաց ուժեղացող փոթորիկը։

2 / 10

Արևադարձային հողմը հինգերորդ կարգի փոթորկի է վերածվել մեկ օրից էլ պակաս ժամանակահատվածում։

3 / 10

Էպիկենտրոնում քամու արագությունը հասնում Է ժամում 270 կիլոմետրի։

4 / 10

Մինչ Ֆլորդա հասնելը փոթորիկն իր հետքն է թողել նաև Կուբայի Բատաբանո ափամերձ քաղաքում։

5 / 10

Մինչ Ֆլորդա հասնելը փոթորիկն իր հետքն է թողել նաև Կուբայի Բատաբանո ափամերձ քաղաքում։

6 / 10

Հաջորդ հարվածը գրանցվել է Ֆլորիդայի խիտ բնակեցված արևմտյան հատվածում, որտեղ մարդիկ դեռ ուշքի չեն եկել ավերիչ «Հելեն» փոթորկից հետո։

7 / 10

Տարհանման մասին ծանուցում է ուղարկվել ավելի քան 5,5 մլն մարդու։

8 / 10

Բնական աղետների հետևանքով Ֆլորիդայում էլեկտրականությունից զրկված տնային տնտեսությունների թիվը գերազանցել է 280 հազարը:

9 / 10

Կանխատեսվում է, որ փոթորիկը մեկ օրում կհատի ամբողջ Ֆլորիդան և դուրս կգա Ատլանտյան օվկիանոս։

10 / 10

«Միլթոնը» դարձել Է Ֆլորիդայի պատմության մեջ ամենաավերիչ փոթորիկներից մեկը։