ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik. Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀԾԿՀ մամուլի ծառայությունից։
Հարցին, թե որն է Բաղրամյանի հրաժարականի պատճառը, ՀՔԾ–ից չմեկնաբանեցին։
Հիշեցնենք, որ Գարեգին Բաղրամյանը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ էր նշանակվել 2019 թ–ի ապրիլին։ Մինչ այդ շուրջ կես տարի զբաղեցրել է էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնը։