ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի - Sputnik. Բեյրութի կենտրոնում գտնվող Ռաս ԱՆ Նաբա շրջանում իսրայելական հարվածների հետևանքով, նախնական տվյալներով, 11 մարդ Է զոհվել, 48-ը՝ վիրավորվել, ասվում է Լիբանանի առողջապահության նախարարության արտակարգ իրավիճակների կենտրոնի հայտարարության մեջ:
Ավելի վաղ ՌԻԱ Նովոստիի թղթակիցը հայտնել էր, որ իսրայելական ավիահարվածների հետևանքով ուժեղ վնասվածքներ են ստացել երկու բազմահարկ բնակելի շենքեր, տեղում շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները:
Սեպտեմբերի 23-ին Իսրայելը սկսել է «Հյուսիսի նետեր» գործողությունը Լիբանանում «Հզբոլլահի» կազմավորումների դեմ, որի ընթացքում զանգվածային ավիահարվածներ է հասցնում այդ շիական կազմակերպության ռազմական օբյեկտներին: Հայտարարված նպատակը հրեական պետության հյուսիսային սահմանամերձ շրջաններում անվտանգ պայմանների ստեղծումն է։
Սեպտեմբերի 27-ին Բեյրութին հասցված հարվածներից մեկի արդյունքում ոչնչացվել է «Հզբոլլահի» գլխավոր քարտուղար Հասան Նասրալլան: Կազմակերպությունը հաստատել է նրա մահը և խոստացել շարունակել դիմակայությունն Իսրայելի հետ։ Օրեր անց սպանվել է նրա իրավահաջորդը։
Հոկտեմբերի 1-ի գիշերը Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարել է, որ իր զորքերը սահմանափակ ցամաքային արշավանքներ են սկսել «Հզբոլլահի» թիրախների դեմ՝ Լիբանանի հարավի գտնվող սահմանային գոտում: