Ազատման դիմում է ներկայացրել ՀՀ ՏԿԵ փոխնախարար Հակոբ Վարդանյանը. ԶԼՄ

Նա այդ պաշտոնում էր նշանակվել 2018թ. հունիսին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի - Sputnik. Այսօր պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը: Տեղեկությունը հայտնում է News.am-ը։
Նա այդ պաշտոնում էր նշանակվել 2018թ. հունիսին: Մինչ այդ բարձր պաշտոններ է զբաղեցրել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում, «Տաշիր Գրուպ»-ում և «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ում:
Կայքի տվյալներով՝ ՏԿԵ փոխնախարարի հրաժարականը կապ ունի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանի ազատման դիմումի հետ:
Երկու բարձրաստիճան պաշտոնյաների հրաժարականների որոշումը պայմանավորված է Էլեկտրական էներգիայի մատակարարման ոլորտում առկա խնդիրների հարցով վերջերս ԱԺ-ում տեղի ունեցած լսումներով, ինչպես նաև էլեկտրաէներգետիկ ոլորտի պատասխանատուների նկատմամբ իշխանությունների խորը դժգոհությամբ և անվստահությամբ: