Ավելի քան 20 մարդ է մահացել Գազայում գտնվող դպրոցի վրա իսրայելական հարվածի հետևանքով

Մեդիագրասենյակի ղեկավարի խոսքով՝ պնդումները, թե դպրոցներում պաղեստինցի մարտիկներ կան, իրականության հետ որևէ աղերս չունեն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik. Առնվազն 22 մարդ է զոհվել Գազայի հատվածի Դեյր ալ-Բալահ քաղաքի դպրոցի վրա իսրայելական հարձակման հետևանքով։ Այս մասին հայտարարել է Գազայի կառավարության մեդիագրասենյակի ղեկավար Իսմայիլ ալ Սավաբտան։
Նա ընդգծել է, որ տեղահանվածների տեղավորման կենտրոններ դարձած դպրոցներում պաղեստինյան դիմադրության մարտիկների գտնվելու մասին իսրայելական պնդումները չեն համապատասխանում իրականությանը։
Գազայի հատվածում Իսրայելը հարվածել է մզկիթի ուղղությամբ. 24 մարդ մահացել է
Իսրայելը 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածից աննախադեպ մասշտաբային հրթիռային հարձակման է ենթարկվել։ Դրանից հետո ՀԱՄԱՍ պաղեստինյան շարժման մարտիկները ներթափանցել են սահմանամերձ շրջաններ` կրակ բացելով զինվորականների և քաղաքացիական անձանց ուղղությամբ և պատանդ վերցնելով ավելի քան 200 հոգու։
Իսրայելի պաշտպանության բանակը Գազայի հատվածում սկսեց «Երկաթե թրեր» գործողությունը, որը ներառում է նաև հարվածներ քաղաքացիական օբյեկտների ուղղությամբ: Իսրայելը հայտարարեց անկլավի ամբողջական շրջափակման մասին՝ դադարեցվեցին ջրի, էլեկտրաէներգիայի, վառելիքի, սննդի և դեղորայքի մատակարարումները։
Իսրայելի հարվածների հետևանքով մեկ օրում 20 մարդ է մահացել Գազայի հատվածում