Ասուլիս. «Բալետ Փարաջանով» ներկայացման պրեմիերային ընդառաջ

Առաջին անգամ Հայաստանում Ֆրանսիայի «Պրելժոկաժ» բալետային երիտասարդական խումբը (Ballet Preljocaj Junior) Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի «Բարեկամություն» պետական անսամբլի հետ համատեղ կներկայացնի «Բալետ Փարաջանով» ներկայացումը:
Sputnik
Ներկայացումն իրականացվում է Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակներում, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:
Հոկտեմբերի 11-ին, ժամը 13.00-ին կայանալիք պրեմիերայի մանրամասները Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կներկայացնեն Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ Արթուր Գասոյանը, ներկայացման բեմադրող-ռեժիսոր և խորեոգրաֆ, ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Մեհրաբյանը, Ֆրանսիայի «Պրելժոկաժ» բալետի երիտասարդական խմբի ղեկավար Գիյոմ Սիաղդը։
Ասուլիսը կհեռարձակվի նաև VK-ում և Rutube-ում:
Հարցերը կարող եք ուղարկել նաև v.aloyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեին, ինչպես նաև կարող եք գրել @Vardan_Aloyan Telegram ալիքով: Հեռ.` +374(98)180-626, +374(91) 42-12-35։
Հասցե՝ ք. Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես-կենտրոնի շենք, 4-րդ հարկ։