ԱՊՀ երկրները միասին քրեակատարողական ծառայության համար կադրեր կպատրաստեն. որոշում

ՀՀ կառավարության նիստ. Արխիվային լուսանկար
Ըստ փորձագիտական գնահատականի`համաձայնագրի ստորագրումը կնպաստի ԱՊՀ մասնակից պետությունների քրեակատարողական ծառայությունների համար բարձր որակավորում ունեցող կադրերի պատրաստմանը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik. ԱՊՀ մասնակից պետությունների քրեակատարողական ծառայությունների համար կադրերի պատրաստման մասին համաձայնագիրը կստորագրվի։ Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության նիստի ժամանակ։
Համաձայնագրով կարգավորվում է համապատասխան կադրերի պատրաստման կազմակերպման կարգը:
«Համաձայնագրի կնքումը նպատակ է հետապնդում ժամանակակից աշխարհի մարտահրավերներին համապատասխանող ԱՊՀ ՔԿ ծառայությունների համար բարձր մակարդակի կադրերի պատրաստում, ինչպես նաև տվյալ բնագավառում փոխգործակցության արդյունավետ մեխանիզմների ստեղծում»,– ասված է որոշման մեջ։
Նախատեսվում է, որ տվյալ բնագավառում ԱՊՀ պետությունների միջև համագործակցությունը կիրականացվի իրավասու մարմինների միջոցով՝ ներպետական օրենսդրության և միջազգային պարտավորությունների համաձայն:
Նշվում է, որ քրեակատարողական ծառայությունների համար կադրերի պատրաստումը կիրականացվի ընդունող կողմի կրթական հաստատությունների ծրագրերի՝ օրենսդրությամբ սահմանված չափանիշների և սահմանափակումների պահպանմամբ, իսկ ուսուցման թեկնածուների ընտրությունը կիրականացնի ուղարկող ԱՊՀ երկիրը:
Ըստ փորձագիտական գնահատականի` համաձայնագրի ստորագրումը կնպաստի ԱՊՀ մասնակից պետությունների քրեակատարողական ծառայությունների համար բարձր որակավորում ունեցող կադրերի պատրաստմանը: