Երեխաները կարծել են, թե ահաբեկիչներ են մտել դպրոց. Ռուբեն Մելիքյան

Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի ծնողներն այսօր ահազանգել էին, որ 9-րդ դասարանում ֆիզիկայի դասաժամին դասասենյակ են ներխուժել ԱԱԾ աշխատակիցները, երեխաների աչքի առաջ ուսուցչին տապալել գետնին, մազերից քաշել, ապա ձեռքերը ոլորած դուս հանել դպրոցի շենքից։
Sputnik
Երևանի քաղաքապետարանից հաստատել են, որ դպրոցում գործողություններ է իրականացրել ԱԱԾ–ը և որ ուսուցիչը տեղափոխվել է քննչական կոմիտե։
Քննչական կոմիտեն էլ հայտնել է, որ ուսուցիչը ձերբակալվել է քնիչի որոշմամբ։ Նրա նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդման` անչափահասի նկատմամբ անառակաբարո արարք կատարելու համար։
Տեղի ունեցածը, ծնողների պնդմամբ, խիստ վախեցրել է երեխաներին և առաջացրել իրենց զայրույթը։
Փաստաբան Ռուբեն Մելիքյանի երեխաները ևս այդ դպրոցի աշակերտներ են։ Փաստաբանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է, որ երեխաները կարծել են, թե ահաբեկիչներ են մտել դպրոց և խուճապի մատնված սկսել են թաքնվել։