ՀՀ–ից ավելի քան 5000 ուսանող այժմ կրթություն է ստանում ՌԴ–ում. Սերգեյ Կոպիրկին

Գյումրիում այսօր բացվել է «Կրթություն Ռուսաստանում. Գյումրի 2024» ցուցահանդեսը։
Sputnik
Բացման արարողությանը ներկա է եղել ՀՀ–ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ Դեսպանն իր ելույթում նշել է, որ ցուցահանդեսը լայն հնարավորություն է տալիս Ռուսաստանում իրենց կրթությունը շարունակելու ցանկություն ունեցող հայաստանցի ուսանողներին ծանոթանալու ռուսաստանյան բոլոր բուհերի առաջարկներին։
Կարևորելով նման նախաձեռնությունների անցկացումը` Սերգեյ Կոպիրկինն ասել է.
«Մենք դինամիկ զարգացում ենք նկատում կրթության ոլորտում։ Ավելի քան 5000 ուսանող ՀՀ–ից այժմ կրթություն է ստանում ՌԴ–ում»։