Sputnik Արմենիայի հետ զրույցում քաղաքագետ Ստեփան Դանիելյանը մեկնաբանել է օրերս Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածությունը, որի համաձայն` 2025 թվականի հունվարի 1-ից Հայաստան–Իրան և Հայաստան–Թուրքիա պետական սահմանի պահպանությանը ռուս սահմանապահների հետ համատեղ կմասնակցեն նաև ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը։ Իսկ Հայաստան–Իրան պետական սահմանի հսկիչ–սահմանային կետում ծառայությունն ամբողջությամբ կիրականացնեն Հայաստանի սահմանապահ զորքերը․
«Մենք տեսնում ենք, որ ճնշումները գնալով ուժեղանում են, և ՀՀ կառավարությունը այդ ճնշումները հաշվի է առնում ու համապատասխան քայլեր անում, որոնք միշտ կիսատ են լինում։Մի կողմից ՌԴ սահմանապահները մնալու են սահմանին, մյուս կողմից` անցակետերում միայն հայ սահմանապահների վերահսկողությունն է լինելու։ Ես կարծում եմ` սրանք ժամանակավոր ուոշումներ են` ապագա անորոշության կոնտեքստում»,– կարծիք է հայտնում քաղաքագետը։
Հիշեցնենք, որ 2024 թ. օգոստոսի 1-ից ռուսական կողմը արդեն իսկ դադարեցրել է «Զվարթնոց» օդանավակայանի անցակետում իր ծառայությունը` այն հանձնելով հայաստանյան կողմին։