ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի - Sputnik. Վեդի քաղաքի դպրոցում հրդեհի մասին ահազանգը կեղծ է եղել, հաղորդում է shamshyan.com-ը։
Հոկտեմբերի 10-ի երեկոյան ՆԳՆ փրկարարական ծառայությունը հրդեհի մասին ահազանգ է ստացել: Դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատներն ու պարեկային ծառայության աշխատակիցները, սակայն հրդեհի նշաններ չեն հայտնաբերվել:
Ավելի ուշ պարզվել է, որ կեղծ ահազանգն ուղարկել է 10-ամյա մի տղա։