ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի - Sputnik. Վերականգնման փուլում գտնվող Փարիզի Աստվածամոր տաճարի ծանր երկաթյա դուռն ընկել է հավաքարարի վրա. կինը լուրջ վնասվածքներ է ստացել։ Այս մասին գրում Է Le Parisien-ը։
Միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 8-ին՝ տեղական ժամանակով ժամը 15:00-ի սահմաններում: Աղբյուրի փոխանցմամբ՝ շինարարական սարքավորումները տեղափոխելու համար բանվորներն ապամոնտաժել են մի քանի մետաղական դռներ, որոնցից մեկը, սակայն, չի վերադարձվել իր տեղը, ինչը հանգեցրել է ողբերգության: Կնոջը հոսպիտալացրել են, նրա վիճակը ծանր է։
Հիշեցնենք, որ Փարիզի Աստվածամոր տաճարը խիստ վնասվել էր 2019 թվականի ապրիլին տեղի ունեցած հրդեհի հետևանքով. այն ժամանակ փլուզվել էր տաճարի հայտնի աշտարակի ձողը, իսկ կրակը ոչնչացրել էր 800-ամյա կաղնու գերաններից կառուցված տանիքի ինքնատիպ շրջանակը:
Ակնկալվում է, որ այցելուների համար տաճարը կվերաբացվի 2024 թվականի դեկտեմբերի 8-ին: