Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Ուկրաինան մի քանի անգամ գնդակոծել է Դոնեցկը՝ արձակելով 11 արկ. ԴԺՀ ներկայացուցչություն

Ուկրաինական գնդակոծության հետևանքները
Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ դեռ չկան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի – Sputnik. Ուկրաինական զինուժն առավոտյան մի քանի անգամ գնդակոծել է Դոնեցկի Պետրովսկի շրջանը՝ արձակելով 11 արկ։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Վերահսկման և համակարգման համատեղ կենտրոնում ԴԺՀ ներկայացուցչությանը։
«Ուկրաինայի զինված կազմավորումները 155 մմ տրամաչափի 3 արկով (կասետային) գնդակոծել են Կուրախովո բնակավայրը՝ Դոնեցկ քաղաք (Պետրովսկի շրջան)»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ավելի ուշ գնդակոծությունը վերսկսվել է, և հաջորդ 50 րոպեների ընթացքում նույն տրամաչափի ևս 8 արկ է արձակվել նշված հատվածի ուղղությամբ։ Հետևանքների մասին տեղեկություններ դեռ չկան։
Պետրովսկի շրջանը գտնվում է Դոնեցկի արևմտյան ծայրամասում, քաղաքի ամենահեռավոր հատվածն է։ 2014 թվականից ի վեր, երբ ԴԺՀ-ն հայտարարեց Կիևից անկախանալու մասին, Ուկրաինայի ուժայինները պարբերաբար գնդակոծում են այդ տարածքը։
Նշենք, որ 155 մմ տրամաչափի հրետանի են կիրառում ՆԱՏՕ-ի երկրները։ ԱՄՆ-ն Ուկրաինային 155 մմ տրամաչափի հեռահար M777 հաուբիցներ է մատակարարել, որոնք ուկրաինական զորքն ակտիվորեն օգտագործում է Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների քաղաքները հրետակոծելու համար:
Ուկրաինական զորքերին մատակարարվել են նաև գերմանական «PzH 2000» ինքնագնաց հրետանային կայանքներ, լեհական «Krab» ինքնագնաց հաուբիցներ և ֆրանսիական «CAESAR» ինքնագնաց հաուբիցներ, որոնք նույնպես նման տրամաչափի արկեր են կիրառում: