ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի – Sputnik. ՌԴ Սմոլենսկի մարզի Ռուսաստանի ներքին գործերի նախարարության վարչության շենքում ահաբեկչության փորձ է կանխվել։ Այս մասին հայտնում է ԱԴԾ վարչությունը։
Գերատեսչության տեղեկատվության համաձայն` Տվերի մարզի 30-ամյա բնակիչը փորձել է ինքնաշեն պայթուցիկ սարքով ներխուժել շենք։ Նրա ձերբակալման ժամանակ 2 ոստիկան կոնտուզիա է ստացել, իսկ չարագործը՝ վնասվածքներ։
Տուժածները տեղափոխվել են հիվանդանոց:
Դեպքի վայրում պայթուցիկներ են աշխատել։ Կասկածյալի նկատմամբ հարուցվել է քրեական գործ` ահաբեկչության փորձ կատարելու դեպքի առթիվ։