Պուտինը ոչ մի անգամ հեռախոսով չի խոսել Թրամփի հետ. Պեսկով

Դմիտրի Պեսկով
Հեռախոսային բանակցությունների մասին հայտնել էր CNN–ը` հղում անելով լրագրող Բոբ Վուդվորդի «Պատերազմ» գրքին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հերքել է լուրն այն մասին, որ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնը լքելուց հետո իբր 7 անգամ հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
«Ո՛չ, դա այդպես չէ», – ասել է Պեսկովը ՌԲԿ–ին` պատասխանելով հարցին, թե արդյոք Պուտինն ու Թրամփը միմյանց հետ զրուցել են հեռախոսով։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբը քննադատել էր հայտնի լրագրող Բոբ Վուդվորդի` հրատարակման նախապատրաստվող «War» գիրքը` հայտարարելով, որ գրքում նկարագրված որևէ դրվագ իրականությանը չի համապատասխանում։ Երեկ հարցազրույցից հատվածներ է հրապարակել CNN հեռուստաալիքը։ Դրանցում մասնավորապես նշվում է, թե իբր 2021 թվականից հետո Թրամփն ու Պուտինը զրուցել են հեռախոսով։