Միջազգային օրակարգի շուրջ տարաձայնություններ չկային. Լուկաշենկոն՝ ԱՊՀ գագաթնաժողովի մասին

Բելառուսի նախագահի խոսքով՝ ԱՊՀ երկրների ղեկավարները քննարկել են նաև «մոլորակի թեժ կետերը»:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի - Sputnik. ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպմանը միջազգային օրակարգի շուրջ ոչ մի տարաձայնություն չի եղել։ Այս մասին հայտարարել Է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ։
«Երեկ և նախանցյալ օրը մենք հնարավորություն ունեցանք քննարկելու գլոբալ բնույթի հարցեր։ Ի՛նչն ինձ ուրախացրեց, և ձեզ, ես վստահ եմ,- որ մենք միջազգային օրակարգի շուրջ ոչ մի տարաձայնություն չենք ունեցել», - հայտարարել է Բելառուսի ղեկավարը։
Խոսակցություն է եղել նաև մոլորակի թեժ կետերի շուրջ։
«Ե՛վ ներքին հարցերը քննարկեցինք, և՛ անկեղծ զրույց եղավ՝ առանց որևէ երկիմաստության։ Դուք շատ եք խոսել ադրբեջանա-հայկական կարգավորման մասին։ Այդ ամենը, ի զարմանս ինձ, նորմալ ընկալվեց», - ասել է նա։
Լուկաշենկոն ընդգծել է, որ դա խոսում է այն մասին, որ արդեն մեծ աշխատանք է տարվել:
Նա նաև նշել է, որ ԱՊՀ-ն տարածաշրջանային հզոր միավորում է, որը կարող է արդյունավետ լինել, «եթե ավելի շատ ջանքեր գործադրվեն»:
Հոկտեմբերի 8-ին Մոսկվայում կայացել է ԱՊՀ գագաթնաժողովը, որին մասնակցել են նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն առանձին հանդիպումներ են ունեցել ՌԴ նախագահի հետ։