Իսրայելի բանակը Բեյրութում հարվածներ է հասցրել «Հզբոլլահի» հետախուզության շտաբին

Հարվածներն ուղղված են եղել Բեյրութում «Հզբոլլահի» առանցքային հենակետ համարվող Դահիա շրջանի օբյեկտներին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի - Sputnik. Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտնել է Լիբանանի մայրաքաղաքում զենքի պահեստների և շիական «Հզբոլլահ» խմբավորման հետախուզության շտաբի ուղղությամբ ավիահարվածների մասին:
«Այս գիշեր Իսրայելի ռազմաօդային ուժերը մի շարք հարվածներ են հասցրել զենքի արտադրության օբյեկտներին և Բեյրութում «Հզբոլլահի» հետախուզության շտաբին», - ասվում է հաղորդագրության մեջ:
Հայտարարության համաձայն՝ հարվածներն ուղղված են եղել Բեյրութում «Հզբոլլահի» առանցքային հենակետ համարվող Դահիա շրջանի օբյեկտներին:
Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանում «Հզբոլլահի» գլխամասի հրամանատարի ոչնչացման մասին
Հաղորդվում է նաև, որ «Հզբոլլահի» անօդաչու թռչող սարքերի ցամաքային և ստորգետնյա պահեստներին հասցված հարվածների հետևանքով ոչնչացվել են հրթիռային կայանքներ, որոնք նշանառության տակ էին պահում Իսրայելի հյուսիսային շրջանները: ՑԱԽԱԼ-ում նշել են, որ հարձակումից առաջ միջոցներ են ձեռնարկվել քաղաքացիական բնակչության համար ռիսկի նվազեցման ուղղությամբ:
Հոկտեմբերի 1-ից Իսրայելը Լիբանանի հարավում ցամաքային գործողություն է իրականացնում «Հզբոլլահի» դեմ՝ շարունակելով նաև օդային հարվածները: Հակամարտության հետևանքով արդեն զոհվել է ավելի քան 2 հազար մարդ, այդ թվում՝ «Հզբոլլահի» առաջնորդները, ավելի քան մեկ միլիոն մարդ դարձել է փախստական։ Չնայած լուրջ կորուստներին, «Հզբոլլահը» ցամաքում շարունակում է մարտական գործողություններ իրականացնել, ինչպես նաև հրթիռակոծել Իսրայելի տարածքը:
Բայդենն Իսրայելին խորհուրդ է տալիս Իրանի նավթային օբյեկտներին հարվածելու այլընտրանք գտնել