ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի – Sputnik. Գործարար, ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանին թույլ չեն տվել ՌԴ տարածք մուտք գործել Սոչիի հայտնի հայ գործարար Ռուբեն Թաթուլյանի հետ որոշակի բիզնես գործունեության պատճառով։ Տեղեկությունը հայտնում է 24news.am–ը։
Ըստ լրատվամիջոցի` Սամվել Ալեքսանյանը չի կարողացել Մոսկվա մուտք գործել մոտ մեկ շաբաթ, մինչդեռ նրա ընտանիքի անդամները հանգիստ ու առանց խնդիրների կարողացել են հատել Ռուսաստանի սահմանը։
Թաթուլյանը 2023 թվականից հետախուզման մեջ է, ըստ տեղեկությունների՝ նա լքել է ՌԴ տարածքը։ Ռուսական լրատվամիջոցների տեղեկություններով` գործարարը կասկածվում է խարդախություն կատարելու մեջ։