ՀԱՊԿ-ի, ՇՀԿ-ի և ԱՊՀ-ի խնդիրն է ամրապնդել անվտանգությունը եվրասիական մայրցամաքում

Այսօր Մոսկվայում կայացել է եվրասիական երեք խոշորագույն կազմակերպությունների բարձրագույն վարչական պաշտոնյաների հանդիպումը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի - Sputnik. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության, ՇՀԿ-ի և ԱՊՀ-ի առջև ընդհանուր խնդիր է դրված ամրապնդել անվտանգությունն ու կայունությունը Եվրասիական մայրցամաքի զգալի մասում: Այս մասին հայտարարել Է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։
Այսօր Մոսկվայում կայացել է եվրասիական երեք խոշորագույն կազմակերպությունների բարձրագույն վարչական պաշտոնյաների տասներկուերորդ հանդիպումը, որին մասնակցել են ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը, ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը և Շանհայի համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալ Նուրլան Երմեկբաևը:
«Եվրասիական տարածաշրջանային երեք կազմակերպությունների առջև ընդհանուր խնդիր է դրված Եվրասիական մայրցամաքի զգալի մասում անվտանգության և կայունության ամրապնդումը, այդ թվում՝ գործընկերային հարաբերությունների զարգացման միջոցով», - ասել է Տասմագամբետովը:
Հաղորդվում է, որ քարտուղարությունների ղեկավարները համակարծիք են եղել, որ անվտանգության ոլորտում տարածաշրջանային կազմակերպությունները պետք է ավելի ու ավելի նշանակալի դեր խաղան գլոբալ խաղաղության պահպանման, ինչպես նաև անկայունության կանխարգելման և հաղթահարման գործում: