ԵՏՀ–ն կուժեղացնի համագործակցությունը ՄԱԿ-ի միջազգային առևտրային իրավունքի հանձնաժողովի հետ

ԵԱՏՄ անդամ երկրների դրոշներ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը շահագրգռված է ԵԱՏՄ իրավական դաշտում UNCITRAL-ի փորձի կիրառմամբ, ինչպես նաև տվյալների վերլուծության ոլորտում համագործակցության զարգացմամբ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի – Sputnik. Եվրասիական տնտեսական հանձնաժողովը կուժեղացնի համագործակցությունը ՄԱԿ-ի միջազգային առևտրային իրավունքի հանձնաժողովի (UNCITRAL) հետ: Այդ մասին պայմանավորվածություններ է ձեռք բերել ԵՏՀ տնտեսության և ֆինանսական քաղաքականության նախարար Բախիտ Սուլթանովը Վիեննայում հանձնաժողովի 80-րդ նստաշրջանի շրջանակում UNCITRAL-ի փորձագետների հետ հանդիպման ժամանակ:
Կոոպերացիոն նախագծեր ԵԱՏՄ-ում․ Բարսեղյանն ասել է, թե ինչ խնդիրների է բախվում բիզնեսը
Սուլթանովը նշել է, որ եվրասիական հանձնաժողովը շահագրգռված է ԵԱՏՄ իրավական դաշտում UNCITRAL-ի պրակտիկայի կիրառմամբ, ինչպես նաև տվյալների վերլուծության ոլորտում համագործակցության զարգացմամբ։
ԵՏՀ նախարարն առաջարկել է քննարկել փոխըմբռնման հուշագրի հնարավորությունը և 2025 թվականին ստորագրել այն։
ԱՊՀ երկրների ԱԳ նախարարները հայտարարություն են ընդունել գործակցության սկզբունքների մասին