Երևան–Սևան ճանապարհին ուղևորատար «Գազել» է կողաշրջվել. կա 8 տուժած, 1 զոհ

Տուժածները հոսպիտալացվել են տարբեր բժշկական կենտրոններ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի – Sputnik. Երևան–Սևան ճանապարհին «Գազել» մակնիշի միկրոավտոբուսը կողաշրջվել է և դուրս եկել երթևեկելի հատվածից։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Պարզվել է, որ դեպքը տեղի է ունեցել Երևան-Սևան ավտոճանապարհի 20-րդ կմ-ին։
Նախնական տվյալներով կա 8 տուժած, 1 մարդ էլ մահացել է։ Տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոններ։
Երևան–Սևան ճանապարհին ուղևորատար «GAZel» է կողաշրջվել
Մեքենայից գազի արտահոսք է եղել։
Shamshyan.com-ի տեղեկություններով էլ՝ «Գազել»–ը սպասարկում է Դիլիջան-Երևան միջհամայնքնային երթուղին:
Վիրավորներից 2-ը ծայրահեղ ծանր վիճակում են, մնացածի վիճակը միջին ծանրության է: