ՑԱԽԱԼ–ը հայտնել է Լիբանանի կողմից Իսրայելի հյուսիսի ուղղությամբ 90 հրթիռ արձակելու մասին

Նշվում է մի քանի հրթիռ որսալու մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի - Sputnik. Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտնել է, որ երկրի հյուսիսային հատվածների ուղղությամբ Լիբանանի կողմից հրթիռային համազարկ է եղել: Այս մասին հայտնում է ՑԱԽԱԼ-ի մամուլի ծառայությունը։
«Վերին Գալիլեայի, Արևմտյան Գալիլեայի շրջաններում և Գոլանի բարձունքների հարավում գրանցվել է Լիբանանի կողմից Իսրայելի տարածքի ուղղությամբ մոտ 90 հրթիռների արձակում։ Դրանցից մի քանիսը կանխվել են, բացի այդ՝ արձանագրվել են արձակված զինամթերքի անկումներ», - ասվում է հաղորդագրության մեջ։
Իրավիճակի հերթական սրացումը տեղի է ունեցել սեպտեմբերի 17-ին և 18-ին Լիբանանի տարբեր շրջաններում կապի միջոցների զանգվածային պայթյուններից հետո, որոնց հետևանքով զոհվել են տասնյակ մարդիկ, շուրջ 3 հազար քաղաքացիներ վիրավորվել են: Ավելի ուշ իսրայելական ավիացիան հարվածել է Բեյրութի հարավային արվարձանում գտնվող բնակելի շենքին, ինչի հետևանքով զոհվել է ավելի քան 50 մարդ, այդ թվում ՝ «Հզբոլլահի» հատուկ գործողությունների ուժերի հրամանատար Իբրահիմ Աքիլը:
Իրանում մի խումբ պատգամավորներ դիմել են ԱԽ` խնդրելով թույլատրել միջուկային զենքի ստեղծումը
Ի պատասխան՝ շիական «Հզբոլլահի» մարտիկները հարձակվել են Իսրայելի ՌՕՈւ «Ռամաթ-Դավիդ» բազայի և Հայֆայի հյուսիսում գտնվող «Ռաֆայել» ռազմարդյունաբերական համալիրի վրա: Մի քանի հրթիռ է պայթել Հայֆայի ծայրամասային բնակելի թաղամասերում։