Սանկտ Պետերբուրգի «Սուպեր» հրատարակչությունում լույս է տեսել Հայաստանում հայտնի լրագրող Էդվարդ Սախինովի «Հայ ժողովրդի մարդկային կապիտալը» գիրքը:
Ժողովածուն պատմում է աշխատանքային բարձունքների հասած ավելի քան 50 հայի մասին: 5 ենթաբաժնում զետեղված են պետական և կրոնական գործիչների, զինվորականների և հետախույզների, գիտնականների և գյուտարարների, մշակույթի և սպորտի գործիչների, գործարարների և ֆինանսիստների մասին նյութեր:
Գրքի հեղինակ Էդվարդ Սախինովը հոկտեմբերի 11-ին` ժամը 12.00-ին, Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կպատմի, թե ինչ սկզբունքով են ընտրվել ժողովածուի առաջին 50 հերոսները, որոնց թվում կան աշխարհահռչակ անձինք և ոչ այնքան հայտնի գործիչներ, և կշարունակվի՞ արդյոք այս հետաքրքիր նախաձեռնությունը։
Հարցերը կարող եք ուղարկել նաև v.aloyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեին, ինչպես նաև կարող եք գրել @Vardan_Aloyan Telegram ալիքով: Հեռ.` +374(98)180-626, +374(91) 42-12-35։
Հասցե՝ ք. Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես-կենտրոնի շենք, 4-րդ հարկ։