Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն այսօրվա ճեպազրույցում անդրադարձել է հարցին, թե ինչու Հայաստանը չմիացավ «Եվրասիայում անվտանգության ապահովման սկզբունքների մասին» հայտարարության նախագծին։
Մարիա Զախարովայի խոսքով՝ Երևանը մասնակցել է փաստաթղթի քննարկումներին, տեքստի վերաբերյալ առաջարկներ է արել, որոնցից շատերը հաշվի են առնվել։ Բայց ԱՊՀ Արտգործնախարարների խորհրդի նիստում այն չի ստորագրել։