Որևէ քայլ չեն արել Արցախի երաշխավորը լինելու պարտավորության ուղղությամբ․ Բագրատ սրբազան

Սրբազան շարժման մասնակիցներն այսօր ակցիա են իրականացրել Գլխավոր դատախազության դիմաց։
Sputnik
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հայտարարել է, որ 2 գործ ունեն հանձնելու դատախազություն՝ քրեական վարույթ հարուցելու համար։ Առաջինը վերաբերում է Արցախի հայաթափմանը։ Սրբազանի խոսքով՝ Հայաստանի իշխանությունը որևէ քայլ չի արել Արցախի երաշխավորը լինելու պարտավորությունները կատարելու ուղղությամբ, հետևաբար դարձել է հանցակից։
Երկրորդ հայցը հայ-ադրբեջանական սահմանազատման կանոնակարգի մասին Սահմանադրական դատարանի որոշման վերաբերյալ է, ըստ որի՝ Անկախության հռչակագրի դրույթները ճանաչվում են ոչ իրավական։