Երկու հայցերն էլ Ադրբեջանը ներկայացրել է անցյալ տարի։ Դրանք վերաբերում են Լեռնային Ղարաբաղի շրջակա միջավայրին ու բնապահպանությանը հասցված վնասին։
Թեմայի շուրջ Sputnik Արմենիան զրուցել է Միջազգային արբիտրաժի փորձագետ Սարգիս Գրիգորյանի հետ։
«Փաստացի, Ադրբեջանն աննախադեպ քայլի է գնացել՝ պահանջ է ներկայացրել ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ շրջակա միջավայրին հասցրած վնասը գնահատելու»։
2023-ի սկզբին Ադրբեջանի կողմից երկու հայց է ներկայացվել ընդդեմ ՀՀ-ի, որոնք միջպետական արբիտրաժային հայցեր են, վերաբերում են ԼՂ-ում շրջակա միջավայրին ու բնապահպանությանը առնչվող խնդիրներին։ Երկու գործերը ընթանում են ներկայում, նախանական քննության փուլում են։ Ըստ ժամանակացույցի` գործերը պետք է ավարատվեն 2027 թվականի սկզբին։ Միջազգային իրավունքում դեռ նախադեպ չկա, որ շրջակա միջավայրի վնասի չափը գանահատվել և ներկայանցվել է որպես պահանջ։
Հիշեցնենք, որ հենց անցյալ տարեվերջին COP29 բնապահպանական համաժողովը անցկացնելու իր իրավունքը Երևանը զիջեց Բաքվին։ Երկու գործերն այժմ ընթացքի մեջ են։