ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik. Գեղարքունիքի մարզի Սևան բնակավայրին հարող լճափնյա տարածքներից այսօր դուրս է բերվել ապօրինի տեղադրված 103 խեցգետնաորսիչ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ ապօրինի խեցգետնաորսիչները դուրս են բերվել նախարարության էկոպարեկային ծառայության Գեղարքունիքի և Կոտայքի մարզային վարչության Սևանի տեղամասի աշխատակիցների կողմից ձեռնարկած հերթական կանխարգելիչ–ստուգիչ միջոցառումների արդյունքում։
Սևանից դուրս բերված խեցգետնաորսիչները
Փաստի վերաբերյալ կազմվել է համապատասխան արձանագրություն, խեցգետինները բաց են թողնվել լիճ:
Նախարարությունից վստահեցնում են, որ կանխարգելիչ–ստուգիչ միջոցառումները կրում են շարունակական բնույթ: