«Ռոսատոմն» ու «Ռոսսոտրուդնիչեստվոն» ՀՀ–ում մաթեմատիկական մոդելավորման մրցաշար կանցկացնեն

Մրցութային առաջադրանքը կապված կլինի պետական ​​կորպորացիայի առաջատար թվային արտադրանքներից մեկի հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերիSputnik. «Ռոսատոմը» և «Ռոսսոտրուդնիչեստվոն» հոկտեմբերին Հայաստանում կանցկացնեն մաթեմատիկական մոդելավորման լայնամասշտաբ մրցաշար, հայտնում է «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչության մամուլի ծառայությունը։
«Երևանում` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում, հոկտեմբերի 17-ին և 18-ին կանցկացվի մաթեմատիկական մոդելավորման լայնամասշտաբ «ԽակԱտոմ » մրցաշարը, որին կմասնակցեն Հայաստանի առաջատար տեխնիկական բուհերի թիմերը» - ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ մրցաշարի թեման մաթեմատիկական մոդելավորումն է՝ որպես «Ռոսատոմի» առաջատար ուղղություն ինդուստրիալ թվային լուծումների ոլորտում։ Հաղթողները կորոշվեն ժյուրիի քվեարկության արդյունքներով՝ մասնակից թիմերից յուրաքանչյուրի նախագծերի ներկայացումից հետո:
Կարմիրգյուղում բացվել է ՀՀ–ում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» լրացուցիչ կրթության կենտրոնը
Մամուլի ծառայությունից պարզաբանել են, որ սա «Ռոսատոմի» մաթեմատիկական մոդելավորման երրորդ միջազգային մրցաշարն է։ Մրցույթի կազմակերպիչներն են «Ռոսատոմ» պետական ​​կորպորացիան՝ ի դեմս կրթության և միջազգային համագործակցության զարգացման նախագծային գրասենյակի, «Ջեթ Լաբ» ՍՊԸ-ն և Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչությունը։